ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է, որ առաջադրվելու է ԱՄՆ նախագահի պաշտոնին եւ մասնակցելու է ընտրություններին, անգամ եթե նրան մեղավոր ճանաչեն գործնական փաստաթղթերի կեղծման մեջ։
«Ոչ, ես դուրս չեմ գա (ընտրարշավից)։ Դա իմ գործելաոճը չէ։ Ես երբեք դա չեմ անի»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք որեւէ բան, այդ թվում՝ եթե նրան մեղավոր ճանաչեն, ստիպել նրան դուրս գալ ընտրարշավից։
Թրամփին մինչ այդ գործնական փաստաթղթերի կեղծման 34 մեղադրանք էին ներկայացրել՝ կապված երկու կանանց, ներառյալ պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը, վճարելու հետ, որպեսզի վերջինները լռեն իրենց ենթադրյալ կապի մասին։ Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփին ներկայացված ընդհանուր մեղադրանքներով առավելագույն հնարավոր պատիժը կազմում է 136 տարվա ազատազրկում։ Ինքը՝ նախկին նախագահը, հայտարարել է, որ անմեղ է եւ բաց է թողնվել Մանհեթենի քրեական դատարանից։ Թրամփի փաստաբան Ջո Տակոպինան հայտարարել է, որ իր հաճախորդին ներկայացված մեղադրանքները փաստերից զուրկ են։





























