ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Twitter-ում հայտնել է, որ հետաձգում է իր այցը Չինաստան՝ կորոնավիրուսի դրական թեստի պատճառով։
«Ես կորոնավիրուսի թեստի դրական պատասխան եմ ստացել, եւ, ցավոք, ստիպված եմ հետաձգել իմ այցը Չինաստան», - Twitter-ում գրել է նա։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի այցը Չինաստան նախատեսված էր ապրիլի 13-15-ը, ավելի վաղ Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել էր Եվրամիության արտաքին ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլ Մասրալին։





























