Իսպանիան արեւմտյան երկրներից մեկն է, որն Ուկրաինային մատակարարել է Harpoon հականավային հրթիռներ։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը իր իսպանացի գործընկեր Մարգարիտա Ռոբլեսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա հայտարարել է, որ Ուկրաինայի ռազմածովային ուժերն ունակ են օգտագործել ուկրաինական արտադրության «Нептун» հականավային հրթիռները եւ ամերիկյան Harpoon հրթիռները։ «Այդ «հարպունային» կոալիցիային (երկրներ, որոնք Ուկրաինային Harpoon հրթիռներ են մատակարարել) մասնակցում են նաեւ իսպանական Harpoon-ները»,-ասել է Ռեզնիկովը։