Էստոնիայի Ռիյգիկոգուն (խորհրդարան) Կայա Կալլասին հաստատել է նոր ժամկետով երկրի վարչապետի պաշտոնում, հայտնում է ERR պետական հեռուստառադիոպորտալը:
Կալլասի թեկնածությանը քվեարկության ժամանակ պաշտպանել է Ռիյգիկոգուի 59 անդամ, դեմ է արտահայտվել 38 պատգամավոր:
Շաբաթ օրը մարտյան խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կառավարության ղեկավարի, խորհրդարանի խոսնակի եւ կառավարության անդամների թեկնածությունների շուրջ պայմանավորվել են Բարեփոխումների կուսակցության, «Էեստի 200» կուսակցության եւ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կազմում ձեւավորված կոալիցիայի անդամները: Նույն օրը նրանք ստորագրել են կոալիցիոն համաձայնագիր, որում բաժանել են նախարարական պորտֆելները եւ այլ բարձրագույն պաշտոններ:





























