Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդադն այցով ժամանել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք։ Սա սիրիացի պաշտոնյայի առաջին այցն է Թագավորություն՝ 2011 թվականին Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր, հաղորդում է սիրիական պետական Al-Ikhbariya հեռուստաալիքը:

«Արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել են Սաուդյան Արաբիայի Թագավորության Ջիդդա քաղաք՝ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հրավերով՝ բանակցելու երկու եղբայրական երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,-հայտնել է հեռուստաալիքը։