ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կմատակարարի Altius 600M ինքնավար ռազմական դրոնները, որոնք արտադրվում են Ավստրալիայում։ Այս մասին պաշտպանական ADM ամսագրին ասել է Anduril Australia անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության հիմնադիր Փալմեր Լաքին։

Drone Altius 600M-ը կշռում է 12 կիլոգրամ, ունի պրոպելլերային շարժիչ եւ կարող է արձակվել գետնից, մեքենաներից, նավակներից, ինքնաթիռներից եւ ավելի խոշոր դրոններից։ Անօդաչու թռչող սարքի ինքնավար թռիչքի հեռահարությունը հասնում է 400 կմ-ի, ինքուրույն թռիչքի ժամանակը կազմում է մինչեւ 4 ժամ։ Անօդաչու թռչող սարքի մարտագլխիկի քաշը 3 կգ է։

«Ինչքան որ ռուսները փոխեն իրենց մարտավարությունն ու համակարգերը, այնքան մենք կարող ենք փոփոխություններ կատարել մեր հարթակների ծրագրային ապահովման մեջ, որոնք կփոխեն անօդաչու սարքերի հնարավորություններն ու հաղորդակցման մեթոդները, որպեսզի նրանք շարունակեն աշխատել [արդյունավետ]», - ասել է Լաքին:

Ըստ Լաքիի՝ մեկ մարդը կարող է միաժամանակ կառավարել «մեկից երկու տասնյակ» (մինչեւ 24) դրոն։

Altius 600M անօդաչու թռչող սարքերը ներառված են Ուկրաինային տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնության փաթեթում, որի մասին հայտարարվել է 2022 թվականի փետրվարին։