Նիդեռլանդները 60 մլն եվրոյի չափով նոր մուծում կկատարի Ուկրաինայի օգնության, վերականգնման, վերակառուցման եւ բարեփոխումների թիրախային ֆոնդին (URTF), հինգշաբթի տեղեկացրել է թագավորության արտաքին առեւտրի եւ համագործակցության զարգացման նախարար Լիշե Շրայնեմահերը։

«Համաշխարհային բանկի գարնանային հանդիպման ժամանակ ես հայտարարել եմ, որ Նիդեռլանդները 60 մլն եվրոյի չափով նոր մուծում կկատարի Ուկրաինայի օգնության, վերականգնման, վերակառուցման եւ բարեփոխումների թիրախային ֆոնդին (URTF) եւ եւս 40 մլն եվրո՝ Համաշխարհային բանկի տնտեսական կայունության ապահովման ծրագրով, որը մասնագիտանում է զարգացող երկրների մասնավոր հատվածում (IFC), որպեսզի օգնի վերականգնել Ուկրաինան»,- Twitter-ում գրել է նախարարը։

Ապրիլի սկզբին հայտնի է դարձել, որ Նիդեռլանդների կառավարությունը որոշել է Ուկրաինային 274 մլն եվրո հատկացնել, այդ թվում երկրի վերականգնման եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու համար։