Երևանի Դավթաշենի կամրջից երիտասարդ տղան իրեն ցած է նետել ու մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Մասնավորապես, ժամը 15։10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան կայանել է Դավթաշենի կամրջի վրա, անցել վտանգավոր եզրագիծն ու իրեն ցած նետել։
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և Opel մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։





























