Չճանաչված Կոսովոյի իշխանություններն իրենց սադրանքներով փորձում են Սերբիային ներքաշել ՆԱՏՕ-ի հետ հակամարտության մեջ։ Այս մասին հինգշաբթի  հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ Ռաշկա քաղաքում Կոսովոյի եւ Մետոխիայի ինքնավար երկրամասի սերբ բնակչության հետ հանդիպման ժամանակ։

«Չճանաչված Կոսովոյի իշխանությունների միակ նպատակն է հնարավորինս շատ եւ որքան հնարավոր է ուժգին սադրանքներ իրականացնել, որպեսզի նրանք կարողանան իրենց ներկայացնել որպես ինչ-որ «Զելենսկի սպառնալիքի տակ», որպեսզի մեզ ներքաշեն ՆԱՏՕ-ի հետ հակամարտության մեջ, իսկ նրանք այդ ընթացքում ամբողջ աշխարհը կազատեն, ինչպես իրենք են ասում, «ռուս ծառաներից»»,-ասել է Վուչիչը։

Նախագահը նշել է, որ Կոսովոյի եւ Մետոխիայի տարածքում ցանկացած հակամարտություն հակամարտություն է ՆԱՏՕ-ի հետ, եւ կոչ է արել սերբ ժողովրդին չտրվել սադրանքներին: Սերբիայի առաջնորդն ընդգծել է, որ Բելգրադի գլխավոր նպատակը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանումն է։