Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը խոշոր զորահանդես են անցկացնում Պարսից ծոցում եւ Կասպից ծովում՝ ի աջակցություն Պաղեստինի: Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Ալիռեզա Թանգսիրին, հայտնում է Fars գործակալությունը։ «Զորահանդեսի ուղերձը պաղեստինցի ժողովրդի հետ համերաշխությունն է»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ Կասպից ծովում, Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում անցկացվող զորահանդեսին մասնակցում է ավելի քան 2700 նավ: