Չինաստանը չի կարող գնալ արեւմտյան արդիականացման ճանապարհով, որը ենթադրում է բեւեռացում եւ այլ երկրների կողոպուտ, հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը։

CGTN-ի հաղորդմամբ՝ Ծինփինը կարծում է, որ իր ղեկավարած երկրի արդիականացումը, որը հիմնված է բուն ՉԺՀ-ի իրողությունների վրա, էականորեն տարբերվում է արեւմտյան մոդելից: 

Նա հավելել է, որ չինական արդիականացումը համապատասխանում է տեղական պայմաններին եւ ունի հստակ նպատակներ:

Նրա խոսքով՝ Պեկինը քրտնաջան կաշխատի առաջ շարժվելու համար։