Միլիարդ գողանալու համար Շորը բանտում կանցկացնի 15 տարի, իսկ նրա ունեցվածքը՝ կբռնագրավվի։ Այս որոշումն այսօր կայացրել է Վերաքննիչ դատարանը։ Այս մասին ապրիլի 13-ին Facebook-ի իր էջում գրել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։
Նկատենք, որ խոսքն ընդդիմադիր «Շոր» կուսակցության առաջնորդ Իլան Շորի մասին է, ով դատարանի որոշումն արդեն անօրինական է անվանել՝ ասելով, որ դրան չի ենթարկվելու։
«Սա պահանջում էին քաղաքացիները, որպեսզի գողերը վերադարձնեն գումարը։ Միայն այս կերպ՝ գողերին պատժող և արդարադատություն իրականացնող օրինական որոշումների միջոցով արդարադատությունը կարող է լեգիտիմություն ձեռք բերել»,- գրել է Սանդուն։
Շորը կարծում է, որ սա բողոքի շարժման համար իշխանությունների վրեժն է։





























