ԱԱԾ սահմանապահ զորքը մարտական գործողություն իրականացնում է գլխավոր շտաբի հատուկ բանակային կորպուսի պահպանության ներքո։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԱԱԾ ռազմական հակահետախուզության վարչության պետի տեղակալ Աշոտ Խաչատրյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու՞ Սյունիքի մարզի Տեղ համայնքում ապրիլի 1–ին ԱԱԾ սահմանապահները արդեն կանգնած չեն եղել ու ադրբեջանական ԶՈՒ–երը առաջ են եկել։

ԱԱԾ պաշտոնյան հորդորեց բոլոր հարցերն ուղղել ԳՇ պետին։

Պաշտոնյայի խոսքով, այս պահին բոլոր հարցերը քննության առարկա են եւ այս պահին էլ քննություն է ընթանում. «Եթե դեպք է տեղի ունեցել, պետք է քննություն իրականացվի»։ 

Հիշեցնենք, որ Տեղ սահմանամերձ գյուղում երեկ՝ ապրիլի 12-ին, ադրբեջանական սադրանք է տեղի ունեցել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։ Սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։