Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան Չինաստան կատարած այցի ժամանակ կոչ է արել հրաժարվել դոլարից՝ հօգուտ ազգային արժույթների։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
«Ինչո՞ւ մենք չենք կարող առևտուր անել հիմնվելով մեր սեփական արժույթների վրա: Ո՞վ որոշեց, որ ոսկու ստանդարտի անհետացումից հետո դոլարը դարձավ արժույթ։ Ինչո՞ւ BRICS բանկը չի կարող արժույթ ունենալ Բրազիլիայի և Չինաստանի, Բրազիլիայի և այլ երկրների միջև առևտրային հարաբերությունները ֆինանսավորելու համար: Դժվար է, քանի որ մեզ համար անսովոր է»,- ասաց նա:
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Բրազիլիայի նախագահը կոչ է արել BRICS երկրներին արտաքին առևտրում դոլարին այլընտրանք գտնել։




























