Ռուսաստանի ՌԾՈւ-ի Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար, ծովակալ Սերգեյ Ավագյանցը թողել է պաշտոնը, տեղեկացրել է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով փոխվարչապետ, նախագահի Հեռավորարեւելյան դաշնային օկրուգի լիազոր ներկայացուցիչ Յուրի Տրուտնեւին։
Պաշտոնյայի խոսքով՝ ծովակալ Ավագյանցը նոր պաշտոնի է նշանակվել՝ ռազմամարզական պատրաստման եւ հայրենասիրական դաստիարակության կենտրոնները ղեկավարող շտաբի պետ։
«Ավարտվում է նախապատրաստական շրջանը, որի ընթացքում մենք ստեղծել ենք կենտրոնացված կառույց, որը կիրականացնի տարածաշրջանային կենտրոնների գործունեության մեթոդական ուղեկցումը եւ նրանց աշխատանքի համակարգումը։ Այդ կենտրոնական կառույցը, ըստ էության՝ նախագահի առաջադրած խնդիրների կատարման շտաբը, կգլխավորի ծովակալ Ավագյանցը, որը մինչեւ վերջերս Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարն էր»,- ասել է Տրուտնեւը։
Սերգեյ Ավագյանցը նշանակվել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարի պաշտոնում 2012թ. մայիսին։ Նրան ծովակալի զինվորական աստիճան է շնորհվել 2014թ. դեկտեմբերի 13-ին։ Նա տարբեր տարիների պարգեւատրվել է «Ծովային արժանիքների համար», «Հայրենիքին ԽՍՀՄ Զինված ուժերում ծառայության համար 3-րդ աստիճանի», «Զինվորական արժանիքների համար» շքանշաններով եւ «Հայրենիքի առջեւ ունեցած վաստակի համար» 2-րդ աստիճանի մեդալով։





























