Առավոտյան Ուկրաինայի ԶՈւ-ն հրետակոծել է Ռիլսկի շրջանը, Ուկրաինայի կողմից գրանցվել է ավելի քան 20 գրոհ։ Այս մասին Թելեգրամ-ալիքի իր էջում գրել է Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։

«Բնակավայրերում զոհեր եւ ավերածություններ չկան, բայց վնասվել են էլեկտրամատակարարման ցանցերը։ Առանց էլեկտրականության են մնացել Օբեստա, Լոկոտ եւ Նովոիվանովկա գյուղերի բնակիչները»,- գրել է Ստարովոյտը։