Երեւանում, սեպտեմբերի 26-ին, ժամը 21.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Չեխովի փողոցի թիվ 25 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 9-ամյա մի տղայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 9-ամյա երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, գիշերը ժամը 03.00-ին, մեկ այլ անհայտ ավտոմեքենայի վարորդ Բագրատունյաց փողոցի թիվ 26 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 35-ամյա մի տղամարդու: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:



























