Այս գիշեր հերթական կողոպուտն է գրանցվել Երեւանում: 

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ին հայտնեց, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 4:50-ին տեխնիկական միջոցների գործադրմամբ, հետնամասի դուռը բացելու միջոցով մուտք են գործել «Նոյ» թաղամասի տներից մեկը, գողացել տարբեր տեսակի ոսկյա զարդեր, սակայն նկատելով տանտիրուհուն, փախուստի են դիմել` իրենց հետ տանելով ոսկյա զարդերը: 

NEWS.am-ի տեղեկություններով, կողոպտել են գործարար Սասուն Առաքելյանի առանձնատունը, նախնական տեղեկություններով, մեկ մարդ է եղել, ով նկատելով տանտիրուհուն, արագ հեռացել է առանձնատնից: