Ապրիլի 25-ին Հայաստանի առանձին հատվածներում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է արեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կբարձրանա մի քանի աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում գիշերը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ: Կեսօրից հետո կդիտվի առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +19+21։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում՝  

Շիրակում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +11+16,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3 + 5, ցերեկը՝ + 11 + 14,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +17+19,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +3 + 7, ցերեկը՝ + 11 + 15,

Լոռիում՝ գիշերը՝ +5 + 9, ցերեկը՝ + 14 + 18,

Տավուշում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+21,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 10 + 13,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +16+20,

Արարատում՝ գիշերը՝ +8 + 11, ցերեկը՝ + 21 + 23,

Արմավիրում՝ գիշերը՝ +7 + 9, ցերեկը՝ + 20 + 22,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +1 + 3, ցերեկը՝ + 12 + 15,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+23,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +9 + 12, ցերեկը՝ + 23 + 27,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+19,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +11 + 14, ցերեկը՝ + 20 + 24։