Աբխազիայի վարչապետ է նշանակվել Լեոնիդ Լակերբայան, ով մինչ այդ զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը եւ համակարգում սոցիալական բլոկը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Աբխազիայի կառավարության իր աղբյուրները:
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը: Նախագահական ընտրություններն Աբխազիայում անցկացվել են օգոստոսի 26-ին, որում հաղթանակ է տոնել Ալեքսանդր Անկվաբը` հավաքելով ընտրողների ձայների 54,86 տոկոսը:
Նրան շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը չեն ճանաչել Աբխազիայում տեղի ունեցած ընտրությունները:



























