Թուրքիայի նախապայմաններն կատարվում են, սակայն Հայաստանն, արդյունքում, ոչինչ չի ստանում: Այսօր` սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նրա կարծիքով, ձգձգելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, Թուրքիան իր կողմն է թեքել, առնվազն, որոշ արեւմտյան երկրների, այնպիսի կարեւոր հարցերում, ինչպիսին է սահմանի եւ Հայոց ցեղասպանության հարցով պատմաբանների հանձնաժողով ստեղծման հարցերը:

«Առնվազն, արեւմտյան երկրների մի մասն, այդ հարցերում, կիսում է Թուրքիայի դիրքորոշումը: Հայաստանին ոչ մի կերպ չի հաջողվում ամրապնդել իր դիրքերը»,- վստահ է Մանոյանը:

Նրա խոսքով, արձանագրությունների հարցում անորոշ իրավիճակը ձեռնտու է մնում նաեւ Արեւմուտքի համար եւ քանի դեռ այդ վիճակը պահպանվում է, Հայաստանի ներկա իշխանությունները գրավիչ են թվալու Արեւմուտքի համար:

«Ինչ վերաբերում է Թուրքիային, նրա համար շատ ձեռնտու է, որ արձանագրություններ որքան հնարավոր է շատ մնան առանց վավերացման, որպեսզի Թուրքիան առանց ինչ-որ բան տալու անհրաժեշտության կարողանա միայն ստանալ, այդ թվում նաեւ Ղարաբաղի հարցում»,- նշել է Մանոյանը:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունները մի քանի օր առաջ վերադարձվել են Թուրքիայի խորհրդարանի օրակարգ: