Վրաստանի Դմանիսի շրջկենտրոնում, այսօր` սեպտեմբերի 27-ին,  4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել: Նախնական տվյալներով, ավերածություններ չկան:

Ինչպես հաղորդում է «Նովոստի Գռուզիան», Իլիայի պետական համալսարանի երկրի հետազոտման ինստիտուտի ներկայացուցիչը, ստորերկրյա ցնցումներն արձանագրվել են ժամը 15:58-ին (Երեւանի ժամանակով)` Դմանիսից 15 կմ դեպի հարավ-արեւմուտք:

Ստորերկրյա ցնցումները զգացվել են նաեւ Թբիլիսիում: