Զենքի շրջանառության կարգավորման մասին նոր օրենքի ուժի մեջ մտնելը նախատեսվում է մի փոքր հետաձգել։ Այն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հուլիսի 1-ից՝ ապրիլի 28-ի փոխարեն։ Այս մասին ապրիլի 25-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց հանրապետության ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։
«Հաշվի առնելով, որ դեռ նախատեսվում է տվյալ փաթեթից բխող ավելի քան երեք տասնյակ ենթաօրենսդրական ակտեր ընդունել, որն, ըստ էության, պետք է ապահովի նոր օրենքի անխափան գործունեությունը, մենք որոշել ենք նախկինում նշված ամսաթիվը տեղափոխել այս տարվա հուլիսի 1-ին», - պարզաբանեց նախարարը։
Այդպիսի ժամկետ է առաջարկվում նաեւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի շրջանակում։ Այն մասնավորապես, ենթադրում է հրաձգարանների պարտադիր լիցենզավորում։




























