Հինգշաբթի «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի մատակարարման արարողությանը տեսակապով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միացումը հետաձգվել է տեղական ժամանակով 16:00-ին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։

«Տեսակապով միացումը հետաձգվել է 16:00-ին»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Մինչդ այդ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը Էրդողանի հետ հեռախոսազրույց կունենան Մոսկվայի ժամանակով 15:00-ի սահմաններում՝ մինչեւ ատոմակայանում արարողության մեկնարկը։

Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել էր իրազեկ աղբյուրը, ի սկզբանե ենթադրվում էր, որ թուրք առաջնորդը կմիանա 13:30-ին։