ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Աղվան Եղոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արարատի մարզ, գ. Նոր-Խարբերդ)։

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տեսչական մարմնի Արարատի մարզայի կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են: