ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» դաշնային օրենքը։ Այս մասին ասվում է իրավական տեղեկատվության պորտալի բազայում, փոխանցում է РБК-ն։
Դրանում, մասնավորապես, թվարկված են այն պայմանները, որոնց դեպքում հնարավոր է կորցնել Ռուսաստանի քաղաքացիությունը։ Այդ գործողությունները, ինչպես ասվում է փաստաթղթում, «սպառնում են երկրի ազգային անվտանգությանը, ինչպես նաեւ դրանք հանցագործություններ են, որոնց համար նախատեսված է պատիժ ՔՕ 207.3-րդ հոդվածով (ՌԴ Զինված ուժերի օգտագործման մասին կեղծ ինֆորմացիայի հրապարակային տարածման համար) եւ 280.3-րդ հոդվածով (ՌԴ ԶՈՒ օգտագործման վարկաբեկմանն ուղղված հրապարակային գործողությունների համար) եւ այլն․ ընդհանուր առմամբ թվարկված են օրենսգրքի ավելի քան 60 հոդվածներ, այդ թվում՝ կապված ծայրահեղական կամ ահաբեկչական գործունեության համար պատասխանատվության հետ։
Անցյալ տարվա նոյեմբերին նա առաջարկել էր զրկել քաղաքացիությունից՝ Ռուսաստանի ազգային անվտանգությանը սպառնացող հանցագործություններ կամ գործողություններ կատարելու համար։ Նույնիսկ դրանից առաջ՝ 2022 թվականի ապրիլին, Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ ճիշտ կլինի զրկել քաղաքացիությունից եւ արգելել մուտքը Ռուսաստան նրանց համար, ովքեր «դավաճանական են գործում» եւ հայտարարություններ են անում Ուկրաինայում հատուկ գործողության մասին «Պետդեպարտամենտի բլիթների» համար։ Օրենքում թվարկված քրեական օրենսգրքի հոդվածների թվում կան նաեւ թմրամիջոցների հետ կապված հոդվածներ: ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցեւը բացատրել է, որ դրանց ավելացումը կապված է օտարերկրյա քաղաքացիների թվի աճի հետ, որոնք նման հանցագործություններ են կատարել, Մասնավորապես, խոսքը թմրանյութերի ապօրինի շրջանառության մասին է:





























