Թուրքիայում ծովային ուժերի օրվա առթիվ 3 տարի տեւող փորձարկումներից հետո արդեն ծառայություն իրականացնելու նպատակով ծով է իջեցվել տեղական արտադրության առաջին ռազմանավը:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ «Հեյբելիադա F511» ռազմանավը ստեղծվել է 2004-ին կյանքի կոչված «Ազգային նավ» ծրագրի շրջանակներում: Հանդիսավոր արարողությանը ներկա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, թե Թուրքիան այսուհետ մտավ աշխարհի 10 երկրների շարքը, որոնք ռազմանավ են արտադրում:
«Մինչեւ 2023 թվականը մենք կստեղծենք ազգային հրազեն, հրանոթ, տանկ, ուղղաթիռ, օդանավ, անօդաչու օդանավ եւ արբանյակներ»,-ասել է Էրդողանը:
Նույն օրը նաեւ իրականացվել է «Բույուքադա» ռազմանավի իջեցումը ծով՝ փորձարկման շրջանի համար:



























