Հանրապետության տարածքում` ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-3-ը շրջանների զգալի մասում, 4-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան՝ 5-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։
Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-3-ը սպասվում է անձրև և ամպրոպ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +16 +18։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+12,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +1 + 3, ցերեկը՝ + 8 + 12,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +4 +7, ցերեկը՝ +13+16,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 8 + 11,
Լոռիում՝ գիշերը՝ +1 + 5, ցերեկը՝ + 10 + 14,
Տավուշում՝ գիշերը՝ +4 + 9, ցերեկը՝ + 13 +17,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ +6 + 10,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +12+17,
Արարատում՝ գիշերը՝ +8 + 10, ցերեկը՝ + 17 + 20,
Արմավիրում՝ գիշերը՝ +6 + 9, ցերեկը՝ + 16 + 20,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +1 + 3, ցերեկը՝ + 7 + 10,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +6 + 9, ցերեկը՝ +16 +20,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8 + 13, ցերեկը՝ + 19 +24,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +2 + 6, ցերեկը՝ + 12 + 16,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +9 + 13, ցերեկը՝ + 17 + 22։





























