Թբիլիսիի Վակե շրջանում՝ Շատբերաշվիլի փողոցում, հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով մեկ մարդ վիրավորվել է:
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել երկու մեղադրանքներով՝ դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը եւ հրազենի ապօրինի ձեռքբերումը/պահպանումը:
Netgazeti-ի տվյալներով՝ վիրավորը, հավանաբար, Դիլար Խաբուլիանիի եղբայրն է՝ գործարար Թեմուր Խաբուլիանին։
Դիլար Խաբուլիանին խորհրդարանի գործող պատգամավոր է «Ուժը միասնության մեջ է» դաշինքից, որը ստեղծվել է «Միասնական ազգային շարժման» կողմից:





























