Թբիլիսիի Փիրոսմանի փողոցում հրազենից տղամարդ է վիրավորվել, հաղորդում է Грузия Online-ը։
Ըստ առկա տեղեկությունների՝ տղամարդու վրա, ենթադրաբար, երեք անգամ կրակել են շարժվող մեքենայից։ Փորձելով փախչել՝ մեքենան նախ բախվել է ավտոբուսին, ապա հեռացել դեպքի վայրից։
Հասարակական տրանսպորտի վարորդի խոսքով՝ ավտոբուսը բախվել է ջիպին, որից հետո մեքենան փախուստի է դիմել, թեեւ տեղեկություն չկա՝ կրակել են հենց այդ մեքենայից, թե մեկ այլ մեքենայից:
Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը։
Վիրավոր տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց:
Ավելի վաղ Թբիլիսիի կենտրոնում հրաձգության եւս մեկ միջադեպ էր տեղի ունեցել: Netgazeti-ի տվյալներով՝ վիրավորը, հավանաբար, Դիլար Խաբուլիանիի եղբայրն է՝ գործարար Թեմուր Խաբուլիանին ։





























