Հայաստանի ինքնիշխանության հրաժարմանն ու սահմանափակմանն ուղղված բռնի գործողությունների համար պատիժը կկազմի մինչեւ 15 տարի։ Այս մասին մայիսի 2-ին Ազգային ժողովի նիստում համապատասխան հարցի քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության փոխնախարար Լեւոն Բալյանը։
Նրա խոսքով՝ գործող քրեական օրենսգրքում քրեական պատասխանատվություն է նախատեսված միայն սահմանադրական կարգը տապալելու եւ բռնության կոչեր անելու համար:
«Այլ կերպ ասած ՝ գործող քրեական օրենսգրքով ինքնիշխանությունից բռնի հրաժարվելու կամ հրապարակային կոչեր անելու համար քրեական պատասխանատվություն չի նախատեսվում։ Միեւնույն ժամանակ, ինքնիշխանությունը պետության՝ որպես սուբյեկտի հիմնական հատկանիշներից մեկն է»,-ասաց Բալյանը։
Իսկ օրենսդրական նախաձեռնության ընդունման դեպքում քրեորեն պատժելի արարքներ կհամարվեն նաեւ այն գործողությունները, որոնք ուղղված են բռնի մերժմանը, ուժի գործադրմամբ կամ դրա կիրառման սպառնալիքով Հայաստանի ինքնիշխանության մասնակի կամ ամբողջական սահմանափակմանը:
Կոնկրետ գործողությունների համար պատիժը կկազմի 10-15 տարի, հրապարակային կոչերի համար՝ տուգանքից մինչեւ 3 տարի ազատազրկում։
Ընդ որում, եթե կոչերը կատարվեն հրապարակայնորեն ցուցադրվող այս կամ այն հոլովակների միջոցով, ԶԼՄ-ների միջոցով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, ապա պատիժը կկազմի 2-5 տարի:





























