Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Տերյան փողոցի 32-ամյա մի բնակիչ մոտը ապօրինի զենք է պահում: Իրավապահները ստացված տվյալներն իրացրին բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ երիտասարդը Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց, ձերբակալվեց և, մեքենայով հանդերձ, տեղափոխվեց բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով:

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։