Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը հոսպիտալացվել է վարակի բուժման համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով թագավորական ընտանիքի հայտարարությունը։

Նշվում է, որ 86-ամյա միապետի վիճակը գնահատվում է կայուն։ Թագավորը հիվանդանոցում կմնա եւս մի քանի օր։ 

2022 թվականի դեկտեմբերին Հարալդ V-ն արդեն հոսպիտալացվել է վարակով։

Ինչպես հաղորդել է թագավորական արքունիքը, միապետին հակաբիոտիկների ներերակային կուրս են նշանակել։