Telegram մեսենջերում հայտնաբերվել են ալիքներ, այդ թվում՝ կապված «ռուս հաքերների» հետ, որտեղ վաճառում են ամերիկյան պետական կառույցների գաղտնի փաստաթղթեր։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը, որն անցկացրել է սեփական հետաքննությունը։
FT-ն նշում է, որ ոմն հաքեր թերթի ներկայացուցչին առաջարկել է գնել ՀԴԲ-ի աշխատակիցների անուններով տվայլների բազա, ԱՄՆ-ի մարտական ինքնաթիռների կառավարման վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր, ինչպես նաեւ ԱՄն-ի բոլոր նահանգների ոստիկանական բաժանմունքների փաստաթղթերը։
Պարզվել է, որ կիբերհանցագործի ալիքը միայն մեկն է նմանատիպ վայրերից, որտեղից կարելի է ձեռք բերել ԱՄՆ-ի պետական կառույցների գաղտնիքները «առանց գաղտնաբառերի, հատուկ ծրագրային ապահովման կամ դարկվեբի որեւէ իմացության»:
FT-ին հաջողվել է Telegram-ի այդ ալիքներում գտնել նաեւ Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը, որոնք արտահոսել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայող Ջեկ Թեյշեյրայի կողմից, ինչպես նաեւ իրավապահ մարմինների եւ ՏՏ հսկաների միջեւ անձնական նամակագրությունը:
FT-ի կողմից հարցված ամերիկացի դիվանագետներից մեկը , այս ալիքներն անվանել է «այսբերգի գագաթ»: Նրա խոսքով, նույնիսկ հնացած գաղտնի փաստաթղթերը մեծ արժեք ունեն, քանի որ դրանք պատկերացում են տալիս, թե «ինչպես է երկիրը լուծում իր խնդիրները, ինչպես է վերաբերում սպառնալիքներին»։





























