Մայիսի 9-ին Ուկրաինայում կնշեն Եվրոպայի օրը, մայիսի 8-ը՝ հիշատակի եւ Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակի օրը: Այս մասին նա ասել է տեսաուղերձում։

Նա նաեւ օրինագիծ է ներկայացրել Գերագույն Ռադա, որով առաջարկվում է մայիսի 8-ը դարձնել Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ հաղթանակի եւ հիշատակի օր:

«Մենք մեր պետությանը վերադարձնում ենք ազնիվ պատմություն՝ առանց գաղափարական խառնուրդների։ Հենց մայիսի 8-ին աշխարհի ժողովուրդների մեծ մասը հիշում է նացիզմի դեմ տարած հաղթանակի  մեծությունը։ Հենց մայիսի 8-ին ուժի մեջ մտավ Վերմախտի անվերապահ կապիտուլյացիայի ակտը»,-նշել է Զելենսկին։

Նախագահը նշել է, որ Ուկրաինան երբեք չի մոռանա իր ժողովրդի ներդրումը նացիզմի դեմ տարած հաղթանակի գործում եւ թույլ չի տա ստել, որ հաղթանակը կարող էր կայանալ նաեւ առանց որեւէ երկրի կամ ժողովրդի մասնակցության:

«Շատ տարիներ առաջ մեր մայրցամաքում հաստատվեց հենց մայիսի 9-ին Եվրոպայի օրը նշելու ավանդույթը՝ տոնելու ձեռք բերված խաղաղությունն ու միասնությունը։ Այսօր մեր մայրցամաքում միասնությունը մեզ ավելի է մոտեցնում մեր խաղաղության առաջին օրվա տոնակատարությանը։ Եվ ճիշտ կլինի ամբողջ ազատ Եվրոպայի հետ միասին նշել Եվրոպայի օրը»,-նշել է Զելենսկին։