Financial Times-ի լրագրողուհի Քրիստինա Քրիդլը դարձել է լրտեսման թիրախ ByteDance չինական ընկերության՝ TikTok սոցիալական ցանցի սեփականատիրոջ կողմից։ Աղջկա տեղաշարժին հետեւել են նրա կատվի՝ Բաֆիի օգտահաշվի օգնությամբ, տեղեկացրել է Gizmodo պորտալը։
Քրիդլը ByteDance-ի ուշադրության առարկան է դարձել այն հոդվածի հրապարակումից հետո, թե ինչպես է TikTok-ը հավաքում ամերիկացի օգտատերերի տվյալները, եւ թե ինչ կապեր ունի ընկերությունը Չինաստանի կառավարության հետ։ Դրանից հետո չինական կորպորացիայի չորս աշխատակից սկսել է հետեւել աղջկան՝ օգտագործելով նրա կատվի TikTok-ի օգտահաշիվը. նրանք ստուգել են ավտորիզացման լոգերը, որպեսզի ֆիքսեն Քրիդլի IP-հասցեն։ Սրանով նրանք փորձել են պարզել, թե արդյոք լրագրողուհին կապ ունի ընկերության տվյալների արտահոսքի հետ։
Իրեն հետեւելու մասին աղջկան տեղեկացրել է TikTok-ի աշխատակիցներից մեկը։ Լրագրողուհին այդ նորությունը համարել է «խորապես մտահոգիչ» եւ հայտարարել է, որ այլեւս չի հրապարակի կոնտենտ իր կատվի օգտահաշվում։ ByteDanceո-ում հայտարարել են, որ ազատել են այն աշխատակիցներին, որոնք մասնակցել են նրա լրտեսմանը, բայց չեն կարողացել բացատրել, թե ինչպես են իմացել այն մասին, որ Բաֆիի օգտահաշիվը պատկանել է Քրիստինա Քրիդլին։





























