Մեծ Բրիտանիան, ամենայն հավանականությամբ, ցանկացել է Ուկրաինա ուղարկել մեծ հեռահարության մի քանի հրթիռներ։ Այս մասին գրել է ամերիկյան Washington Post թերթը՝ հղում կատարելով Ուկրաինայի աջակցության Միջազգային ֆոնդի փաստաթղթում։
«Մայիսի 2-ին Ուկրաինայի աջակցության Միջազգային ֆոնդի՝ գնումների մասին ծանուցման մեջ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը խնդրել է դիտարկել մինչեւ 300 կիլոմետր հեռահարությամբ հարվածային միջոցներ տրամադրելու հարցը»,- ասված է հոդվածում։
Ինչպես նշել են լրագրողները, բրիտանացի պաշտոնյան տեղեկացրել է, որ վերջնական որոշում չի կայացվել։ Նա հրաժարվել է հաստատել պարբերականին դիտարկվող սպառազինության տեսակը, ժամկետը կամ քանակությունը։ Ըստ թերթի՝ նշված բնութագրերը համապատասխանում են բրիտանական Storm Shadow թեւավոր հրթիռներին։
Լրագրողները, հղում կատարելով Պենտագոնի՝ ցանցում հայտնված փաստաթղթերին, նշել են, որ ավելի վաղ ԱՄՆ հետախուզությունը հաստատել էր Բրիտանիայի՝ Կիեւ մի քանի Storm Shadow հրթիռներ ուղարկելու ծրագրերը։





























