ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը բացառել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների անցկացումը: Այս մասին նա հայտարարել է El Pais թերթի հետ զրույցում։

«Ցավոք, ես կարծում եմ, որ խաղաղության շուրջ բանակցություններն այժմ անհնար են»,-ասել է նա։

Նրա կարծիքով՝ հակամարտության երկու կողմերն էլ կարծում են, որ կարող են հաղթանակ տանել։ Գուտերեշը հույս է հայտնել, որ ապագայում Մոսկվայի եւ Կիեւի ներկայացուցիչները կանցնեն բանակցությունների՝ ճգնաժամը կարգավորելու համար: