ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ծաղկեպսակ է դրել Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ։
Այս մասին NERWS.am-ը տեղեկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Դեսպան Քվինն ու գնդապետ Փայփսը ծաղկեպսակ դրեցին Երևանի Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ՝ նշանավորելով հայ ժողովրդի ավանդն ու զոհողությունները 2-րդ աշխարհամարտում նացիստներին պարտության մատնելու հարցում»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:




























