Լեհաստանում ցուցարարները թույլ չեն տվել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեեւին ծաղիկներ խոնարհել խորհրդային զինվորների հուշարձանին։ Տեղում ներկա են եղել լրագրողներ եւ ոստիկաններ։ Ակտիվիստներից մեկը պահանջել է, որ Անդրեեւը հանի Գեորգիեւյան ժապավենը։ Մայիսի 9-ին տեղի ունեցած միջադեպի տեսանյութը հրապարակվել է Telegram-ի ալիքում։

Ռուս դիվանագետները մտադիր էին ծաղիկներ խոնարհել եւ հարգանքի տուրք մատուցել ֆաշիզմից Լեհաստանի ազատագրման համար զոհված զինվորների հիշատակին: Սակայն, ըստ վկաների, նրանց ետ են մղել դեպի մեքենաները, փոխանցում է Фонтанка.ру-ն։

Այնուհետեւ Անդրեեւը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ ցուցարարների հետ բախման հետեւանքով չի տուժել, իսկ կատարվածն անվանել է «այլանդակություն եւ հասարակական կարգի խախտում»։