Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսեւը հայտնել է, որ փորձ է արվել հարձակվել շրջանի ռազմական օբյեկտներից մեկի վրա։

«Այսօր՝ վաղ առավոտյան, Վորոնեժի ռազմական օբյեկտում հակառակորդի երկու անօդաչուների հարձակման փորձ է կանխվել։ Միջոցառումների արդյունքում նրանցից մեկը շեղվել է ընթացքից եւ ընկել, երկրորդը՝ խոցվել հրազենով»։

Իրավապահ մարմինների եւ ռազմական հրամանատարության հետ համագործակցությունը շարունակվում է։ Իրականացվում է անվտանգության ապահովմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների համալիր։ Իրավիճակը պահում եմ անձնական վերահսկողության տակ»,- ասել է մարզի ղեկավարը։