Լեհերին խորհուրդ է տրվում հրաժարվել Կալինինգրադ ռուսական անվանումից, հաղորդում է Interia պորտալը։
Ավանդական տեղանունի փոխարեն Աշխարհագրական անվանումների ստանդարտացման պետական գերատեսչությունը խորհուրդ է տվել Լեհաստանի բնակիչներին օգտագործել «Կրուլեվեց» անվանումը։
«Լեհաստանի սահմաններից դուրս Աշխարհագրական անվանումների ստանդարտացման հանձնաժողովը, որը գոծում է հանրապետության գլխավոր գեոդեզիստին առընթեր, 125-րդ նիստում որոշել է, որ Կալինինգրադ քաղաքի համար պետք է օգտագործել բացառապես լեհական անվանումը՝ Կրուլեվեց եւ լեհերեն խորհուրդ չի տրվում օգտագործել Կալինինգրադ անվանումը»,- մայիսի 9-ին հայտնել է գերատեսչությունը։
Հրամանն ուժի մեջ է մտել նույն օրը, դրանում նշվում է նաեւ, որ այժմ լեհերին խորհուրդ է տրվում ասել «Կրուլեւեցի մարզ», այլ ոչ թե «Կալինինգրադի»: Լեհաստանում նման որոշումը բացատրել են «ռուսական աշխարհի» դեմ պայքարով։





























