Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 8-ին բաժին է ներկայացել 49-ամյա Կարեն Ղ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ապրիլի 13-ից ՌԴ Սմոլենսկի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Բռնաբարությունը) մեղադրանքով:

Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Առանց խափանման միջոցի: