Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մայիսի 14-ի ընտրություններից հետո մտադիր է նորից ակտուալացնել երկրի նոր սահմանադրության հարցը։

«Մենք ցանկանում ենք, որ Թուրքիայում լինի ժողովրդի կամքով մշակված սահմանադրություն։ Դա կլինի Թուրքիայի դարի մեր տեսլականի ամենակարեւոր նպատակը։ Մենք այդ հարցն օրակարգում կդնենք ընտրություններից հետո»,- ասել է Էրդողանը՝ չորեքշաբթի ելույթ ունենալով Անկարայում, Պետական խորհրդի 155-ամյակին նվիրված արարողության ժամանակ։

Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին։