Ռուսական ավիաընկերությունները սկսել են պատրաստվել դեպի Վրաստան թռիչքների վերսկսմանը, հայրենական ինքնաթիռներով շաբաթական 7 ուղիղ չվերթ կիրականացնեն Մոսկվայից Թբիլիսի եւ հակառակ ուղղությամբ, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունում։
Չորեքշաբթի հրապարակված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը մայիսի 15-ից չեղարկում է Վրաստանի հետ վիզային ռեժիմը։ Մեկ այլ հրամանագրով վերացվում է ռուսական ավիաընկերությունների համար թռիչնքների եւ տուրերի վաճառքի արգելքը։
«Ներկայումս փոխադրողները պատրաստվում են թռիչքների վերսկսմանը։ Ռուսական ավիաընկերությունները կիրականացնեն շաբաթական 7 ուղիղ չվերթ Մոսկվայից Թբիլիսի եւ հակառակ ուղղությամբ։ Թռիչքները կկատարվեն հայրենական արտադրության ինքնաթիռներով», - նշվում է հաղորդագրությունում։





























