Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստացել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթաժողովին մասնակցելու հրավեր, որը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում, տեղեկացրել են Սիրիայի նախագահի աշխատասենյակում։

Գրասենյակի հայտարարության համաձայն՝ հրավերն ուղարկել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, այն Ասադին է փոխանցել Հորդանանում Սաուդյան Արաբիայի դեսպանը։

Արաբական պետությունների լիգայի հաջորդ գագաթաժողովը տեղի է ունենալու մայիսի 19-ին Սաուդյան Արաբիայում։

Արաբական պետությունների լիգայի ԱԳՆ ղեկավարներն իրենց կիրակնօրյա արտահերթ հանդիպման ընթացքում հավանություն են տվել Սիրիայի՝ 12-ամյա ընդմիջումից հետո տարածաշրջանային կազմակերպություն վերադարձին։