Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկսել է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի չեղյալ հայտարարման նախապատրաստումը: Այս մասին ասվում է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված կարգադրության մեջ։

Փաստաթղթում ասվում է, որ պետության ղեկավարն արդեն նշանակել է իր ներկայացուցչին՝ Ռուսաստանի խորհրդարանի վերին եւ ստորին պալատներում այդ հարցը քննարկելու համար:

Պետդումայում եւ Դաշնության խորհրդում Պուտինին կներկայացնի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: