Պայթյունի ազդեցությանը ենթարկված զինվորականների ուղեղում կարող է բետա-ամիլոիդների անոմալ կուտակում առաջանալ։ Այս մասին տեղեկացրել է «Radiology» ամսագիրը։

Գիտնականները չեն բացառում մարտական գործողությունների ընթացքում ստացած ծանր գանգուղեղային վնասվածքների եւ բետա-ամիլոիդների անոմալ կուտակման միջեւ կապը, ինչը կարող է հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության։

Պարզվել է, որ ամիլոիդի անոմալ կուտակում նկատվել է հետազոտությանը մասնակցած 9 զինվորականից 6-ի մոտ։