2023 թվականի ապրիլին Պորտուգալիան բախվել է ծայրահեղ եղանակային պայմանների. երաշտն ընդգրկել է երկրի մայրցամաքային տարածքի գրեթե 90 տոկոսը: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Մասնավորապես, ուժեղ երաշտն ազդել է երկրի տարածքի մեկ հինգերորդ մասի վրա, ինչը երկու անգամ ավելի է, քան մարտին, եւ հինգ անգամ ավելի, քան մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում: Պորտուգալիայի որոշ շրջաններ գտնվում են ծայրահեղ չոր վիճակում։ Ամենից շատ տուժել են հյուսիսարեւելյան եւ հարավային հատվածները:

Ընդ որում, ընթացիկ տարվա ապրիլը Պորտուգալիայի համար չորությամբ երրորդն է վերջին երկու տարվա ընթացքում։ Երաշտի պատճառով ամենամեծ վնասը բաժին է հասել գյուղատնտեսությանը։ Պորտուգալիայի իշխանությունները դիմել են Եվրահանձնաժողովին՝ խնդրելով օգնել լուծել իրավիճակը։