Հետաքննությունների պետական բյուրոյի աշխատակիցները խուզարկություն են անցկացնում Կիեւի քաղաքային խորհրդի շենքում, հինգշաբթի հայտնել է քաղխորհրդի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Բոնդարենկոն:
«Կիեւի քաղաքային խորհրդի շենքում խուզարկություն է իրականացվում»,- գրել է նա Facebook-ի իր էջում:
Բոնդարենկոն հստակեցրել է, որ խուզարկությունն ընթանում է Կիեւ քաղաքի Պեչերսկի շրջանային դատարանի դատավորի որոշմամբ: Խուզարկություններն իրականացվում են այն շենքում, որտեղ գտնվում են քաղխորհուրդն ու Կիեւի քաղաքային ռազմական վարչակազմը։ Քննիչները պարզում են, թե ինչպես են վարչակազմի աշխատակիցները, ինչպես նաեւ քաղխորհրդի պատգամավորները զորակոչվել որպես զինծառայողներ, բայց միեւնույն ժամանակ ծառայություն են անցել աշխատանքի վայրում:
Բոնդարենկոյի խոսքով՝ քաղխորհրդի աշխատակիցները համաձայնել են համագործակցել հետաքննության հետ, եթե խուզարկությունը տեղի ունենա ընթացակարգային նորմերի շրջանակներում եւ անմիջականորեն չանդրադառնա Կիեւի քաղաքային խորհրդին:





























